Երրորդ անընդմեջ երկրաշարժն է գրանցվել Թուրքիայի Հաթայ նահանգում։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,2 մագնիտուդ։
Ավելի վաղ հայտնել ենք ևս 2 երկրաշարժերի մասին, որոնք գրանցվել են վերջին մի քանի ժամում։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8-9 բալ:
Հաթայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած 8 քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։
Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն երկրաշարժի պահին գտնվել են Քահրամանմարաշի ոստիկանության գլխավոր վարչությունում։
#DEPREM
*
Büyüklük:5.2 (Mw)
Yer:Samandağ (Hatay)
Tarih:2023-02-20
Saat:20:24:08 TSİ
Enlem:36.246 N
Boylam:36.017 E
Derinlik:6.93 km
Detay:https://t.co/T1L9vBnoIC@afadbaskanlik @trthaber @anadoluajansi— AFAD Deprem (@DepremDairesi) February 20, 2023