Թուրքական A Haber հեռուստաալիքը հայտնում է, որ թուրքական Հաթայ նահանգը, որտեղ երկրաշարժեր են գրանցվել, ամբողջությամբ հոսանքազրկված է։
Աղետների կառավարման վարչությունը (AFAD) փետրվարի 20-ի երեկոյան հաղորդել է 6,4 և 5,8 մագնիտուդ ուգնությամբ երկու երկրաշարժերի մասին՝ երեք րոպե տարբերությամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն երկրաշարժի ժամանակ Քահրամանմարասի ոստիկանության գլխավոր վարչությունում են եղել։
Ինչպես իրավիճակը նկարագրել է հեռուստաալիքի թղթակիցը, «մեքենայով զբոսանքի ժամանակ մեզ սկսեց աջ ու ձախ նետել, փոշու անհավանական ամպ կար»։
«Տարածաշրջանում էլեկտրաէներգիան ամբողջությամբ անջատվել էր, փլատակները մաքրվում էին, բայց մենք տեսանք, թե ինչպես են մեր աչքի առաջ փլվում նախկինում չավերված շենքերը»,- ասել է նա։