Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։
Այս մասին Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը:
«ԵՄ առաքելությունը կնպաստի մարդկանց անվտանգությանը, վստահություն կստեղծի տեղում և կաջակցի ԵՄ ջանքերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում», – գրել է նա։
We launched the EU Mission in Armenia #EUMA, which is now operational and conducted its first patrol today.#EUMA will contribute to human security, build confidence on the ground and support EU efforts in the peace process between Armenia and Azerbaijanhttps://t.co/Wq26ZhbtsK pic.twitter.com/jtQTNafjaI
— Josep Borrell Fontelles (@JosepBorrellF) February 20, 2023