6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայի և Թուրքիայի սահմանին, փոխանցում է Anadolu-ն։
Թուրքական լրատվամիջոցները նոր երկրաշարժից հետո ավերածությունների մասին են հայտնում։ Երկրաշարժը գրանցվել է Հաթայի նահանգի Դեֆնե շրջանում, տեղական ժամանակով 20։04-ին (Երևանի ժամանակով 21։04)։
Ժամը 20.07-ին Հաթայի Սամանդաղ թաղամասում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, օջախի 16,7 կիլոմետր խորությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին հզոր երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայում և Սիրիայում։ Միայն Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։
#DEPREM
*
Büyüklük:6.4 (Mw)
Yer:Defne (Hatay)
Tarih:2023-02-20
Saat:20:04:28 TSİ
Enlem:36.121 N
Boylam:36.074 E
Derinlik:16.74 km
Detay:https://t.co/upPDRKR7Aq@afadbaskanlik @trthaber @anadoluajansi— AFAD Deprem (@DepremDairesi) February 20, 2023