Հունաստանը Եվրամիությանը կոչ է անում օգնել Թուրքիային

Եվրամիության (ԵՄ) երկրների արտգործնախարարների մակարդակով կազմակերպված ժողովին, որը տեղի է ունեցել Բրյուսելում, հիմնական թեման եղել է ուկրաինական ճգնաժամը։ Մասնակիցների թվում է եղել նաև Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը, փոխանցում է Ermenihaber-ը։

Վերջինս լրագրողներին ասել է, որ քննարկվում են Աֆղանստանում կանանց իրավունքների հարցը, կլիմայական և շրջակա միջավայրի փոփոխությունները։

Անդրադառնալով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին՝ Դենդիասն ասել է, որ դրանք աննախադեպ մեծ աղետ էին, և շատ մեծ օգնության ու աջակցության կարիք կա՝ շեշտլով Եվրամիության օգնության անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Դենդիասն այցելել էր Ադանա և Հաթայ, ինչպես նաև հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել