Թուրքիայում երկրաշարժերի հետցնցումների թիվը հասել է 6040-ի, որոնցից 436-ը՝ 4-5 բալ, 40-ը՝ 5-6 բալ ուժգնությամբ։ Գրանցվել են նաև 6,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ, հաղորդում է Anadolu գործակալությունը։
Այս մասին հայտարարել է Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակի (AFAD) ղեկավար Օրխան Թաթարը։
Նրա խոսքով, վերջին 13 օրվա ընթացքում գրանցված երկրաշարժերի թիվը համապատասխանում է չորս ամսվա ցուցանիշին։