ԵՄ-ն հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն. Եվրահանձնաժողովի ղեկավար

Եվրամիությունը հաջորդ շաբաթ Հայաստան կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն։ Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

«ԵՄ-ն Հայաստանի հուսալի գործընկերն է։ Հաջորդ շաբաթ Հայաստան է ուղարկվելու խաղաղությանն ու կայունությանը նպաստող 100 հոգանոց առաքելություն։ Մենք ողջունում ենք ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում ձեռք բերված առաջընթացը և հետագայում ևս զարգացնելու ենք ներուժը տնտեսական ներդրումների մեր ծրագրի շրջանակներում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել