Մի քանի երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայում

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի Գոքսուն թաղամասում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս տեղեկությունը տրամադրում է Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը (AFAD):

Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

Այնուհետև AFAD-ը հայտնել է 3․8, 4․6, 3․8, 4․0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումների մասին։ Դրանցից մեծ մասը՝ Գոքսունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել