Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է հարձակվել Մոլդովայի վրա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը Մոլդովայի վրա հարձակվելու ծրագիր է նախապատրաստում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն նշելով, որ Ուկրաինայի առաջնորդը, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել։

«Մինչ մենք բանակցում ենք, թե ինչպես ամրապնդենք մեր պաշտպանությունը ժամանակակից տանկերով, Կրեմլը մտածում է՝ ինչպես խեղդի Մոլդովային», – ասել է Զելենսկին։

Նա նաև վստահություն է հայտնել, որ ՌԴ-ն ծրագրում է գրավել հետխորհրդային տարածաշրջանի մյուս պետությունները ևս։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել