Աշխարհը կարող է վերջ տալ COVID-19 համաճարակին այս տարի. ԱՀԿ ղեկավար

Կառավարություններին հասանելի գործիքները պետք է հնարավորություն տան այս տարի վերջ դնել COVID-19 համաճարակին, ճեպազրույցի ընթացքում ասել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է РИА Новости-ն։

«Այս ամիս ամբողջ աշխարհում COVID-19-ով մահացությունների և դեպքերի թիվը նվազել է: Մենք ունենք գործիքներ այս տարի COVID-19 համաճարակը վերջ տալու համար», – ասել է նա։

Փետրվարի 5-ի դրությամբ աշխարհում գրանցվել է COVID-ի ավելի քան 754 միլիոն հաստատված դեպք և ավելի քան 6,8 միլիոն մահ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել