Վրաստանի ՆԳՆ-ն՝ Բաթումիում, ծովում տեղի ունեցած պայթյունի մասին

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաթումիում, ծովում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ, հայտնում է վրացական Առաջին ալիքը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, միջադեպը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 229-րդ հոդվածի առաջին մասով (պայթյուն)։

«ՆԳ նախարարության հանրային անվտանգության կառավարման կենտրոն» «112»-ը հաղորդագրություն է ստացել Բաթումի քաղաքում, ծովում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ։ Ծանուցումը ստանալուն պես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ-ի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, այդ թվում՝ հրշեջներ, պարեկային ոստիկանության և քրեական ոստիկանության ներկայացուցիչներ։

Տեղում են նաև սակրավորները։ Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել