Տիգրան Աթանեսյանի լրացումն Արա Զոհրաբյանի բանավեճի հրավերի պատասխանին

Փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը նախագահի մյուս թեկնածու Արա Զոհրաբյանի բանավեճ-քննարկման հրավերի պատասխանին լրացում է կատարել:

«Ի լրում հյուրանոցային քննարկում-բանավեճի առաջարկի պատասխանի.

Բանավեճ-քննարկումը կամ հեռուստադեբատները համարում եմ կարևոր և անհրաժեշտ այս ընտրարշավը եզրափակելու համար: Հյուրանոցում անհասկանալի ֆորմատով հանդիպման առաջարկը լուրջ չեմ համարում:
Կարող եմ հանդիպել ցանկացած անձի հետ ցանկացած հարցով և ցանկացած վայրում, իսկ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, հարգելով թե երկրով մեկ գործող մեր փաստաբաններին, թե նրանց ովքեր չեն կարող այցելել կոնկրետ ժամի կոնկրետ վայր, ի նկատի ունեմ հյուրանոցային բանավեճը, առաջարկեցի անցկացնել հեռուստադեբատներ:
Փաստաբանների պալատը իզուր չէ, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ, այն թեպետ կազմված է փաստաբաններից, սակայն պատկանում է մեր ողջ ժողովրդին, հետևաբար ողջ հանրությունը իրավունք ունի տեղյակ լինելու այս ընտրություններից:

Իսկ այն փաստաբանների համար, որոնք ցանկություն ունեն հանդիպելու ինձ հետ, որի համար, ես բնականաբար շատ շնորհակալ կլինեմ, գալիք շաբաթվա ընթացքում կազմակերպելու եմ հանդիպում մայրաքաղաքում և կպատասխանեմ բոլոր հարցերին:

Այսպիսով` հյուրանոցային բանավեճի առաջարկը համարում եմ անլուրջ, երես առ երես բոլորի առջև հանդիպելուց խուսափելու ձև, և կրկին պնդում եմ իմ առաջարկը հանդիպել երես առ երես ողջ հանրության առջև, և կրկնում եմ իմ խնդրանքը հեռուստատեսություններին կազմակերպելու այդ դեբատները»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել