Ռուսաստանը կարող է հաղթել ուկրաինական հակամարտությունում, եթե արևմտյան երկրները շտապ Կիևին չտրամադրեն բոլոր անհրաժեշտ զենքերը։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Le Figaro-ի լրագրողին տված հարցազրույցում։
Լրագրողի այն հարցին` Ռուսաստանը կարող է հաղթել ներկայիս ռազմական գործողություններում, Դուդան պատասխանել է.
«Պուտինը կարող է հաղթել»։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում արևմտյան շրջանակները ակտիվորեն քննարկում են Կիևին ռազմական տեխնիկա և զինամթերք մատակարարելու հարցը, ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից արդեն ընդունված որոշումների թվում են Leopard և Abrams տանկեր, NASAMS հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև մեծ քանակությամբ զինամթերք, Bradley հետեւակի մարտական մեքենաներ և այլն։ Քննարկումներ են ընթանում այն մասին, թե արդյոք արևմտյան երկրները պետք է Ուկրաինային տրամադրեն կործանիչներ, որոնք Կիևը խնդրել է։
Ինչպես պարզաբանել են ՌԴ պաշտպանության նախարարությունում և Կրեմլում, Ուկրաինային մատակարարվող բոլոր արևմտյան զինատեսակները կդառնան օրինական թիրախ ՌԴ ԶՈւ հարվածների համար։