Ադրբեջանի ԱԳՆ. «Երևանը չարաշահում է ՄԱԿ-ի մեխանիզմները»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 12-ին հայտարարություն է հրապարակել ու Հայաստանին մեղադրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների չարաշահման և կեղծ քարոզչություն անելու համար։

ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը անտեսել է ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակը։

«Հայկական կողմի այս հայտարարությունը մի երկրի կեղծավորության ևս մեկ օրինակ է, որը տասնամյակներ շարունակ ագրեսիվ քաղաքականություն է վարում՝ ոտնահարելով գրեթե մեկ միլիոն ադրբեջանցիների հիմնարար իրավունքները, բազմաթիվ ռազմական հանցագործություններ և ջարդեր կատարելով զինվորականների և քաղաքացիական անձանց նկատմամբ։ Ցավոք, այս նպատակների համար Հայաստանը հիմա չարաշահում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմները, այդ թվում՝ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, պայմանագրային մարմիններն ու մանդատատերերը, և իրականացնում է կեղծ քարոզչություն»,- ասել է Հաջիզադեն։

Նրա հայտարարել է, թե հայկական կողմը խեղաթյուրված է օգտագործում ՄԱԿ-ի մանդատակիրների պահանջագիր-նամակն ուղղված Ադրբեջանին։

«Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը հետաքննում է ռազմական գործողությունների ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի պահանջների խախտման վերաբերյալ որոշ մեղադրանքներ և պատասխանում է համապատասխան հարցումներին իր միջազգային պարտավորությունների շրջանակում»,- նշել է Հաջիզադեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել