Թրյուդոն հայտնել է Կանադայի երկնքում անհայտ օբյեկտ խոցելու մասին

Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը (NORAD) Հյուսիսային Կանադայի երկնքում անհայտ օբյեկտ է խոցել: Այս մասին փետրվարի 11-ին Twitter-ում հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

«Ես հրամայել եմ խոցել անհայտ օբյեկտը, որը խախտել է Կանադայի օդային տարածքը։ NORAD-ը Յուկոնի վրայով օբյեկտ է խոցել»,- ասել է նա՝ հավելելով, որ օբյեկտը խոցվել է ամերիկյան F-22 կործանիչի կողմից։

Բացի այդ, Թրյուդոն ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Կանադայի երկնքում անհայտ օբյեկտի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նրա խոսքով՝ «այժմ կանադացի զինվորականները կհայտնաբերեն և կվերլուծեն օբյեկտի բեկորները»։

Ավելի վաղ Global News հեռուստաալիքը հայտնել էր, որ Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը վերահսկում է երկնքում մեկ կամ երկու օբյեկտների տեղաշարժը Հյուսիսային Կանադայի տարածքով։ Ըստ նրա աղբյուրների՝ դրանք «կարող են լինել լրտեսական սարքեր»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել