Հայաստանում ԱՄՆ դեսպանատանն այժմ վիզայի հարցազրույցի հերթագրման համար սպասելաժամանակն արդեն մեկ տարուց պակաս է, իսկ առաջիկա ամիսներին ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը կեռապատկի սպասարկման ծավալները, ինչն էլ թույլ կտա առավել կրճատել սպասելաժամանակը։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
«Թյուրընկալումներից խուսափելու համար ուզում ենք հիշեցնել, որ ԱՄՆ դեսպանությունը չի գործակցում որևէ տուրիստական ընկերության հետ։ Վիզայի խարդախություններին մի՛ տրվեք»,-հայտնում են դեսպանատնից։