«Հյուրանոց կամ մոթել», «Հիվանդանոց», «Ոստիկանություն». իմացե՛ք ավելի սպասարկման նշանների մասին. լուսանկարներ

Սպասարկման նշանները տեղեկացնում են համապատասխան օբյեկտների գտնվելու վայրի մասին: Դրանք են`

«Առաջին բժշկական օգնության կետ».
«Հիվանդանոց».
«Ավտոլցավորման կայան».
«Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկում».
«Ավտոմոբիլների լվացում».
«Հեռախոս».
«Սննդի կետ».
«Խմելու ջուր».
«Հյուրանոց կամ մոթել».
«Հանգրվան».
«Հանգստի վայր».
«Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պահակետ».
«Ոստիկանություն».
«Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների հսկման կետ».
«Ճանապարհային երթևեկության մասին տեղեկություն հաղորդող ռադիոկայանի գործողության գոտի». ճանապարհի հատված, որտեղ իրականացվում է նշանի վրա նշված հաճախականության հաղորդումների ընդունում.
«Վթարային ծառայությունների հետ ռադիոկապի գոտի». ճանապարհի հատված, որտեղ գործում է վթարային ծառայությունների հետ ռադիոկապի համակարգ` նշանի վրա նշված քաղաքացիական հաճախականությամբ.
«Լողավազան կամ լողափ».
«Զուգարան».
«Արտակարգ կապի հեռախոս». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է օպերատիվ ծառայությունների հետ կապ հաստատելու հեռախոսը.
«Կրակմարիչ». ցույց է տալիս այն տեղը, որտեղ գտնվում է կրակմարիչը:

Սպասարկման նշանների լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել