Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը փետրվարի 10-ին հասել է 20213-ի, հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների վարչությունը։
«Մահացածները 20213 են, մեր քաղաքացիներից տուժել է 80052-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարակից երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիան։