Ընդդիմությունը ծանթացավ այն ծրագրերին, որին դեռ ծանոթ չէր, նաև շատ կարևոր տեղեկատվություն ստացավ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Ընդդիմության կողմից նախաձեռնված այսօրվա քննարկումը միտված էր իրենց ուսումնասիրությունների քննարկման առարկան պաշտպանության նախարարի հետ իրականություն դարձնելու, որը տեղի ունեցավ»,-ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությանը տրվել է հնարավորություն բոլոր ուղղություններով այցեր իրականացնել սահմանային գոտի։
«Ես ասում էի՝ այն ինչ-որ տեսել եք և՛ լավ, և՛ վատը բերեք քննարկենք և այսօր այդ արդյունքը տեսանք։ Պաշտպանության նախարարը թվերով ներկյացրեց, թե որ հատվածում, ինչ դժվարություններով, ինչ խնդիրներ են լուծել, սա ընթացք է և այդ ընթացքը գնալով թափ է ստանում։ Ընդիմությունն այսօր ընդունեց, որ զորամասերում կան խնդիրներ և միասնաբար պետք է այդ խնդիրների լուծմանը մենք առնչվենք»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ ԱԺ-ն որոշում էր կայացրել փակ նիստում քննարկել ՀՀ զինված ուժերում ստեղծված իրավիճակը, խնդիրները և հրատապ անելիքները։ Հարակից զեկուցմամբ հանդես է եկել ՊՆ Սուրեն Պապիկյանը: