Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Իսկենդերուն նավահանգստում երկրաշարժից հետո բռնկված հզոր հրդեհը մեծանում է։ Այս մասին գրում է РИА Новости-ն հղում տալով Anadolu գործակալությանը։
Հրդեհը բռնկվել է հունվարի 6-ի երեկոյան։ Նշվում է, որ տարածքում բեռնատար է շրջվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։
Հրդեհը սկսել է նոր տարածքներում բռնկվել։
Հաթայ նահանգի Իսկենդերուն նավահանգիստը ժամանակավորապես դուրս է բերվել շահագործումից՝ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավերածությունների պատճառով։
Գլխավոր լուսանկարը՝ РИА Новости-ից։