Կանադան արդեն Ուկրաինա է ուղարկել Leopard 2 առաջին տանկը

Կանադան արդեն Ուկրաինա է ուղարկել Leopard 2 առաջին տանկը։ Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Կանադայի պաշտպանության նախարար Անիտա Անանդը։

Նրա զեկույցի համաձայն՝ Կանադայի կառավարության կողմից Ուկրաինային խոստացված չորս տանկերից առաջինն արդեն ուղարկվել է Հալիֆաքսի օդանավակայանից։

«Կանադան կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին, և մենք կշարունակենք Ուկրաինայի զինված ուժերին ապահովել հաղթանակի համար անհրաժեշտ տեխնիկա»,- գրել է Կանադայի պաշտպանության նախարարը։

Կանադան Ուկրաինա ուղարկեց գերմանական Leopard 2 տանկ այն բանից հետո, երբ գերմանական կառավարությունը համաձայնեց հունվարի վերջին տանկեր ուղարկել Ուկրաինա և երրորդ երկրներին թույլ տվեց դրանք մատակարարել Կիևին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել