Ուկրաինան դուրս է գալիս Ռուսաստանի հետ համատեղ տիեզերական ուսումնասիրության մասին համաձայնագրից

Ուկրաինան խզել է Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը խաղաղ տիեզերական հետազոտության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին հայտարարել է Գերագույն ռադայում Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը, փոխանցում է ТАСС-ը։

«Ուկրաինայի կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև խաղաղ նպատակներով տիեզերքի հետախուզման և օգտագործման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը դադարեցվել է», – գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Փաստաթուղթը ստորագրվել է 1996թ.։

Ուկրաինայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են Ռուսաստանի և Բելառուսի, ինչպես նաև ԱՊՀ շրջանակներում կնքված պայմանագրերից դուրս գալու մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել