Երևանի ավագանին 2023 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է ընդունել՝ սահմանելով Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշման 18-րդ կետով սահմանվել է Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը։ Այն կազմում է 50․000 դրամ: