Հունվարի 3-ին ոստիկանության Կումայրիի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ միացել է Մյասնիկյան փողոցի տներից մեկի ահազանգի համակարգը: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: Արագ արձագանքի շնորհիվ նրանք կարողացել են կանխել գողությունը: Գողը թաքնվել էր զգեստապահարանում, որտեղ էլ նրան հայտնաբերել են նշված բնակարան մեկնած ոստիկանները:
Գյումրիի 44-ամյա բնակիչը, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
Բաժնում պարզվել է, որ տղամարդը նախկինում 6 անգամ դատապարտված է եղել տարբեր հանցագործություններ կատարելու համար: Ոստիկանները նրա խուզարկությամբ հայտնաբերել են 3 շղթա և կախազարդ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: