Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։
Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում՝ «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոփացառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս տարածքում կհնչի հոգևոր երաժշտություն, կլինի Սուրբ Ծննդյան խորհրդով ձեւավորված տաղավար, Արցախցի կանանց կողմից պատրաստված թխվածքաբլիթներ ու քաղցրավենիք երեխաների համար։
Սուրբ պատարագը` 11:00
Միջոցառման սկիզբը՝ 13:00
Համեցե’ք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը։
Սիրով սպասում ենք ձեզ»։