Լավրովը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նոր շրջանների տարածքների ազատագրման անհրաժեշտության մասին

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջանները պետք է ամբողջությամբ ազատագրվեն։ Այս մասին դեկտեմբերի 28-ին ռուսական Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Խոսելով կոնկրետ սահմանների մասին՝ Լավրովը բացատրել է, որ խոսքը այն տարածքների մասին է, որոնք հանրաքվեներից հետո միացել են Ռուսաստանի Դաշնությանը և ամրագրվել են Սահմանադրությամբ։

ԱԳՆ ղեկավարը դրական է պատասխանել նաև հաղորդավարի այն հարցին, թե Ռուսաստանը կշարունակի՞ ազատագրել այդ տարածքները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել