Սերժ Սարգսյանը երկու նոր հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Արա Սահակյանին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասինհրամանագիր է ստորագրել:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.

Արա Սահակյանին  նշանակել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Աստանա):

Մեկ այլ հրամանագրով նախագահը որոշել է Վասիլի Ղազարյանին  ազատել Ղազախստանի Հանրապետությունում և, համատեղության կարգով, Ղրղզստանի Հանրապետությունում և Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել