Չո՞րս փաստաբաններ կմրցեն փաստաբանների պալատի նախագահ դառնալու համար

Այսօր` օգոստոսի 22-ին, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրման (ինքնաառաջադրման) վերջին օրն է: Ժամը 18:00-ի դրությամբ առաջադրվել են 4 փաստաբաններ՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ, փաստաբան Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Աշոտ Թադևոսյանը, Տիգրան Աթանեսյանը և Կրոնվել Գրիգորյանը: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցին հայտնեց Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովի նախագահ Ապետնակ Պողոսյանը:

Նրա խոսքով` միայն երկու օր հետ հնարավոր է վերջնական ասել, թե որքան թվով փաստաբաններ են գրանցվել` որպես փաստաբանների պալատի նախագահի թեկնածու. հնարավոր է գտնվեն թեկնածուներ, ովքեր իրենց առաջադրման մասին հայտնել են նամակի միջոցով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել