Պուտին. «Ուկրաինայում պատերազմը Ռուսաստանը չի սկսել»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստում ասել է, որ «պատերազմը» սկսել է ոչ թե Ռուսաստանը, այլ Ուկրաինայի իշխանությունները 2014 թվականին՝ ճնշելու Դոնբասի բնակիչների կամքը։ Միջոցառումը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

«Ի վերջո, պատերազմը մենք չենք սկսել, դուք դա բոլորից լավ գիտեք»,- ասել է նա՝ ընդգծելով, որ այն սկսել են նրանք, ովքեր Ուկրաինայում իշխանության են եկել պետական ​​հեղաշրջման արդյունքում, որպեսզի «ճնշեն» Դոնբասի բնակիչների կամքը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ հատուկ գործողության հիմնական արդյունքներն են նոր շրջանների առաջացումը և Ազովի ծովի վերափոխումը ներքին ծովի:

Բացի այդ, նա նշել է, որ Արեւմուտքը և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չեն կարող չիմանալ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնբասի բնակելի թաղամասերի գնդակոծության մասին։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։

Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել