Պուտինը խոսել է լրացուցիչ մոբիլիզացիայի անհրաժեշտության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ լրացուցիչ մոբիլիզացիայի կարիք չկա, փոխանցում է ТАСС-ը։

«Մոբիլիզացիոն որոշ լրացուցիչ միջոցառումների մասին խոսակցություններն ուղղակի իմաստ չունեն, այսօր պետության և պաշտպանության նախարարության համար դրա (լրացուցիչ մոբիլիզացիայի-խմբ․) անհրաժեշտություն չկա»,-Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի նիստում ասել է պետության ղեկավարը։

Պուտինն ասել է, որ մոբիլիզացված 300 հազարից միայն 77 հազարն է այժմ ուղղակիորեն մարտական ​​ստորաբաժանումներում։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։

Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։

Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել