Իրանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ հիջաբի մասին օրենքը կփոխվի

Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին զեկուցել է, որ Իրանի իշխանությունները սկսել են աշխատել օրենքում փոփոխության ուղղությամբ, սակայն չի ասել՝ ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը։ Նոյեմբերի 30-ին փորձագետների խումբը հանդիպել է խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի հետ, «իսկ արդյունքները կտեսնենք մեկ-երկու շաբաթից», փոխանցում է Meduza-ն։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցեր Իրանում սկսել են 2022 թվականի սեպտեմբեր 16-ին Իրանի քուրդ փոքրամասնության անդամ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո։ Մասնակիցները բողոքում են ոստիկանության բռնության դեմ, հնչում են քաղաքական կարգախոսներ։ Որոշ կանայք ցուցադրաբար պատռում և այրում են իրենց հիջաբները։

Ցույցերը անց են կացվում Թեհրանում, Ամինի հայրենի քաղաք Սեքեզում, ապա և Քուրդիստանի նահանգի Սանանդաջ, Դիվանդարրե, Բանե և Բիջար քաղաքներում, իսկ ավելի ուշ՝ Իրանի այլ շրջաններում։ Բողոքի ցույցերը արագորեն աճել են առաջին իսկ օրվանից, երբ մարդիկ հավաքվել են Համեդան, Քերմանշահ, Մաշհադ, Սաբզևար, Քոմ, Ամոլ, Բաբոլ, Սպահան, Քերման, Շիրազ, Թավրիզ, Ռաշթ, Սարի, Քարաջ, Չալուս, Նովշահր, Տոնեկաբոն, Արաք քաղաքներում։ Իլամը, Քիշ կղզին և շատ ուրիշներ միացել են ի նշան բողոքի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել