Reuters․ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհերի թիվն աճել է

Միջազգային իրավապաշտպանների տվյալներով՝ Իրանում բողոքի ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 470 մարդ, այդ թվում՝ ավելի քան 60 երեխա, փոխանցում է Reuters-ը։

Հաղորդվում է նաև 18 հազար մարդու ձերբակալության մասին։

Իրանի Պետական ​​անվտանգության խորհուրդը պնդում է, որ ցույցերի ընթացքում 200 մարդ է զոհվել, այդ թվում՝ անվտանգության ուժերի անդամներ։

Հիշեցնենք, որ բողոքի ցույցեր Իրանում սկսել են 2022 թվականի սեպտեմբեր 16-ին Իրանի քուրդ փոքրամասնության անդամ 22-ամյա Մահսա Ամինիի մահվանից հետո։ Մասնակիցները բողոքում են ոստիկանության բռնության դեմ, հնչում են քաղաքական կարգախոսներ։ Որոշ կանայք ցուցադրաբար պատռում և այրում են իրենց հիջաբները։

Ցույցերը անց են կացվում Թեհրանում, Ամինի հայրենի քաղաք Սեքեզում, ապա և Քուրդիստանի նահանգի Սանանդաջ, Դիվանդարրե, Բանե և Բիջար քաղաքներում, իսկ ավելի ուշ՝ Իրանի այլ շրջաններում։ Բողոքի ցույցերը արագորեն աճել են առաջին իսկ օրվանից, երբ մարդիկ հավաքվել են Համեդան, Քերմանշահ, Մաշհադ, Սաբզևար, Քոմ, Ամոլ, Բաբոլ, Սպահան, Քերման, Շիրազ, Թավրիզ, Ռաշթ, Սարի, Քարաջ, Չալուս, Նովշահր, Տոնեկաբոն, Արաք քաղաքներում։ Իլամը, Քիշ կղզին և շատ ուրիշներ միացել են ի նշան բողոքի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել