«Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է արել Ռուսաստանն այստեղ, եկեք Ուկրաինա և դա ձեր աչքերով կտեսնեք։ Դրանից հետո դուք մեզ կասեք, թե ինչպես ավարտենք պատերազմը և ով սկսեց այն»,- ասել է Զելենսկին The New York Times-ի կողմից կազմակերպված DealBook գագաթնաժողովում։
Ուկրաինայի նախագահը գագաթնաժողովին մասնակցել է տեսակապի միջոցով։
Հոկտեմբերի սկզբին Մասկը Թվիթերի շարք էր հրապարակել, որտեղ առաջարկել էր Մոսկվայի և Կիևի միջև հնարավոր զինադադարի պարամետրերը։ Նա, մասնավորապես, առաջարկել է Ուկրաինային չվերադարձնել Ղրիմը։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմը կամ «հատուկ գործողությունը» սկսել է 2022 թվականի փետրվարի 24-ին։
Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Կիևի մերձակայքում։
Միևնույն ժամանակ, Դոնեցկի (ԴԺՀ) և Լուգանսկի (ԼԺՀ) ինքնահռչակ հանրապետությունների զինված կազմավորումները սկսեցին ռազմական գործողություններ Ուկրաինայի Զինված ուժերի դեմ Դոնբասի ամբողջ ճակատային գծի երկայնքով և մի շարք վայրերում անցան հարձակման։