Իրանի Իսլամական Հանրապետության հարավում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին հայտնում է իրանական Mehr-ը։
Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 19:17-ին:
Էպիկենտրոնը գտնվել է Իրանի Բանդար Լենհե քաղաքից 60 կմ հեռավորության վրա:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հորմոզգանի նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը իրանական լրատվամիջոցներին հայտնել է, որ Կարմիր մահիկի 3 թիմ է ուղարկվել երկրաշարժի էպիկենտրոն՝ վթարի հնարավոր վնասները գնահատելու համար: