Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրական է ընթանում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, տեղական հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Թուրք պաշտոնյայի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի նախագահի խոսնակը բարձր է գնահատել հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Էրդողան-Փաշինյան հանդիպումը։
«Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները այժմ հաստատվում են ուղղակիորեն՝ առանց միջնորդների։ Դա շատ կարևոր է», – նշել է Քալընը։