Կիևի քաղաքային վարչությունից հայտնել են, որ Ուկրաինայի մայրաքղաքում օդային տագնապ է հայտարարվել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Ուշադրությո՛ւն,
Կիևում օդայինտագնապի նախազգուշացում է հայտարարվել, խնդրում ենք բոլորին շտապ գնալ քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ»,- ասվում է վարչակազմի Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ օդային տագնապ է հայտարարվել նաև Ուկրաինայի Վիննիցայի և Ժիտոմիրի մարզերում։
——————–
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։