Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր միկրոբլոգում ֆրանսերեն և թուրքերեն գրառում է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման մասին, փոխանցում է Ermenihaber-ը։
Տեղադրելով հանդիպման լուսանկարը՝ Մակրոնը դրան կցել է հետևյալ գրառումը. «Ուկրաինայի պատերազմը մեծացնում է սովի ռիսկն աշխարհում: Թուրքիան ու Ֆրանսիան շարունակելու են աշխատել արտահանումների անխոչընդոտ շարունակման համար»:
Հիշեցնենք, որ Մակրոնն ու Էրդողանը հանդիպել են Ինդոնեզիայի Բալի կզղում տեղի ունեցած «Մեծ քսանյակի» (G20) երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Ըստ ավելի վաղ թուրքական կողմի տարածված հաղորդագրության՝ կողմերը քննարկել մի շարք հարցեր, այդ թվում հացահատիկային միջանցքի և թուրք-հունական հարաբերությունների վերաբերյալ։