Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ արևմտյան գործընկերներից ազդանշաններ է ստացել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու Վլադիմիր Պուտինի ցանկության մասին և առաջարկել է նման բանակցությունների «հրապարակային ձևաչափ»։
«Ես ազդանշաններ եմ ստացել, որ Պուտինը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել։ Նման ազդանշաններ եմ ստացել: Ես առաջարկել եմ հրապարակային ձևաչափ, քանի որ Ռուսաստանը հրապարակային պատերազմ է վարում»,- ասել է նա։