Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, և նրան բողոքի նոտա են հանձնել նոյեմբերի 15-ին Ադրբեջանի դեմ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել, որ Ադրբեջանը վճռականորեն մերժում է Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևը, «որը պարունակում է ճշմարտությունից բոլորովին հեռու, կեղծ ու զրպարտչական դրույթներ»։

Նշվում է, որ բանաձևն ակնհայտորեն սադրիչ է, և Ֆրանսիան, մտադրվելով նպաստել խաղաղ գործընթացին, ևս մեկ անգամ հստակ ցույց է տվել իր հայանպաստ, կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը։

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ բանաձևը լիովին հակասում է Ադրբեջանի և Ֆրանսիայի Հանրապետության միջև «Բարեկամության, փոխըմբռնման և համագործակցության պայմանագրի» 2-րդ հոդվածի 3-րդ կետով ստանձնած պարտավորություններին։

Ֆրանսիացի դիվանագետն ասել է, որ ադրբեջանական կողմի կոչը տեղ կհասցնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել