ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի և ռուսաստանահայ գործարարի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի քանի իրանական կազմակերպությունների դեմ, որոնք կապված են ռուսական բանակին անօդաչու սարքերի մատակարարման հետ։

Պատժամիջոցների ցանկը ներառում է «Shahed» շարքի անօդաչու թռչող սարքերի մշակող ու արտադրող «Shahed Aviation Industries» հետազոտական կենտրոնը, ինչպես նաև «Success Aviation Services FZC»-ն և «i Jet Global DMCC»-ն, որոնք պատասխանատու են Ռուսաստան զենք տեղափոխելու համար:

Պատժամիջոցները կվերաբերվեն նաև Աբբաս Ջումին և Տիգրան Սրապիոնովին, որոնց միջոցով, ըստ Վաշինգտոնի, ռուսական «Вагнер»-ը ստացել է իրանական անօդաչու սարքեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել