Ռուսական բանակը հրթիռային հարվածներ չի հասցրել լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող թիրախներին։ Այս մասին նոյեմբերի 15-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
Գործակալությունը նաև հերքել է լեհական լրատվամիջոցներում շրջանառվող և պաշտոնյաների կողմից հրապարակվող՝ հրթիռները ռուսական կողմին պատկանելության մասին տեղեկատվությունը։
«Պշևոդուվ գյուղի դեպքի վայրից լեհական լրատվամիջոցների կողմից հրապարակված բեկորները որևէ առնչություն չունեն ռուսական զենքի հետ»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ լեհական ZET ռադիոն, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, հայտնել էր, որ երկու հրթիռ հարվածել են արևելյան Լեհաստանի գյուղերից մեկում գտնվող հացահատիկի չորանոցներին, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին: Միջադեպը տեղի է ունեցել Պշևոդուվ գյուղում։ Ռադիոկայանի տվյալներով՝ երկու մարդ մահացել է։ Հաղորդագրության մեջ հրթիռների պատկանելիությունը չի նշվում։