ՄԱԿ-ը հավանություն է տվել Ռուսաստանից Ուկրաինային հատուցումներ տրամադրելու մասին բանաձևին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջանի մասնակիցները բանաձեւ են ընդունել Ռուսաստանի կողմից Ուկրաինային պատճառված վնասների միջազգային ռեգիստր ստեղծելու, ինչպես նաեւ կորուստների փոխհատուցման մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտության մասին։

Բանաձևին կողմ է քվեարկել 94 երկիր, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 73։

Դեմ քվեարկողների թվում են Ռուսաստանը, Բելառուսը, Սիրիան, Իրանը, Զիմբաբվեն, Կուբան, Էրիթրեան և Չինաստանը։

Սա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հինգերորդ բանաձևն է։ Այն դատապարտում է ռուսական ներխուժումը, որն ընդունվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել