Աֆղանստանում կկտրեն հանցագործների ձեռքերը. The Guardian

Աֆղանստանում հանցագործներին վրա քարեր կնետեն, վերջույթներ կկտրեն և հրապարակային մահապատիժներ կիրականացնեն։ Նման հրաման է տվել Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան, գրում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ Հայբաթուլլահ Ախունդզադան դատավորներին հանձնարարել է ամբողջությամբ կատարել շարիաթի օրենքը, որը վերաբերում է այնպիսի հանցագործություններին, ինչպիսիք են գողությունը, սպանությունը և շնանալը։

Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, շարիաթի օրենքը ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։ Շարիաթի աղբյուր են՝ Ղուրանը, Հադիսը, սուննան, իջման (իսլամի քարոզիչների ասույթներ) և ղիյասը (Ղուրանի և սուննայի մեկնաբանություն)։

Շարիաթը քարոզում է հնազանդություն տերերին, համբերություն, հավատարմություն, մարդու կողմից մարդու շահագործում, այլակրոն ազգերի և ժողովուրդների նկատմամբ կրոնական ու ազգային թշնամանք, կնոջը՝ անվերապահ հնազանդություն տղամարդուն։ Արաբ, թուրք, և պարսիկ նվաճողները շարիաթը օգտագործում էին իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդների (սլավոններ, հունգարացիներ, հույներ, հայեր, վրացիներ և այլն) անօրինակ հարստահարումը, նրանց նկատմամբ ազգային անհանդուրժողականությունը հիմնավորելու նպատակով։

Իսլամադավան երկրների մեծ մասում (Սաուդյան Արաբիա, Պակիստան, Հյուսիսային Աֆրիկայի երկրներ և այլն) շարիաթի նորմերը ներառված են աշխարհիկ օրենսդրության մեջ։ Շարիաթը պահպանվում է որպես իրավունքի աղբյուր և իսլամի գաղափարախոսության հիմքերից է։

Շարիաթի կիրառումը ներկայումս ամենաթեժ քննարկվող թեմաներից է աշխարհում։ Նիգերիայում շարիաթը ոչ մուսուլմաններին պարտադրելու հետևանքով բռնկվել են միջհամայնքային ընդհարումներ։ Ենթադրաբար Սուդանի բաժանումը պայմանավորված է եղել նաև երկրում շարիաթ մտցնելու հետևանքով։ Որոշ երկրներ, որոնք բնակեցված են իսլամադավան փոքրամասնություններով, թույլ են տալիս տվյալ համայնքներում գործադրել շարիաթի հիման վրա գործող ընտանեկան օրենքներ։ Շարունակաբար բանավաճեր են ընթանում այն մասին, թե արդյոք շարիաթը համատեղելի է աշխարհիկ պետական կարգերի, մարդու իրավունքների, մտքի ազատության և կանանց իրավունքների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել