Մոսկվան, պատժամիջոցներ կիրառելով Կանադայի 100 քաղաքացիների նկատմամբ, արգելել է դերասան Ջիմ Քերիի և ուկրաինացի ազգայնական, նացիստների հանցակից Ստեպան Բանդերայի թոռան մուտքը Ռուսաստան, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունից։
Գերատեսչությունը նշել է, որ պատժամիջոցները սահմանվում են՝ ի պատասխան «վարչապետ Ջասթին Թրյուդոյի վարչակարգի կողմից Ռուսաստանի ղեկավարության, քաղաքական գործիչների և խորհրդարանականների, բիզնեսի ներկայացուցիչների, փորձագետների և լրագրողների, մշակութային գործիչների, ինչպես նաև որևէ մեկի դեմ պատժամիջոցներ կիրառելու շարունակական պրակտիկայի, որոնց Կանադայի ռուսաֆոբ իշխանությունները համարում են անընդունելի»:
Նախարարությունը հրապարակել է նաև 100 անուն ազգանունների ցուցակ, որոնցում ներգրավված անձինք ներառված են ռուսական «ստոպ ցուցակում»։ Նրանց թվում են՝ դերասան Ջիմ Քերին, լրագրող Ստեֆան Բանդերան, Ստեփան Բանդերայի թոռը։