Պուտինի առաջարկով մի շարք խմբերի ՌԴ քաղաքացիներ կզրկվեն քաղաքացիությունից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրացում է կատարել առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքացիության մասին» օրենքի նախագծում՝ ձեռք բերված քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Այսպիսով, քաղաքացիությունից կզրկվեն նաև հետևյալ «հանցագործությունները» կատարելու համար”

  • Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վարկաբեկում,
  • Կոչեր՝ խախտելու Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը,
  • Անցանկալի հասարակական կազմակերպությունների գործունեությանը մասնակցություն։

2021 թվականի դեկտեմբերի վերջին Պուտինը Պետդումա է ներկայացրել «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» հիմնական օրենքի նախագիծը։ Փաստաթուղթը, մասնավորապես, նախատեսում է ավելի քան 20 կատեգորիայի անձանց համար ՌԴ քաղաքացիություն ընդունելու պահանջների թվի կրճատում։

Միաժամանակ օրինագիծն ընդլայնում է այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը ենթադրում է քաղաքացիությունից զրկում նախկինում ընդունված անձանցից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել