Զելենսկին Դոնեցկի մարզում մարտերը «դժոխային» է որակել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնեցկի մարզում տեղի ունեցած մարտերն անվանել է «դժոխային»։ Այս խոսքերը հնչել են նոյեմբերի 12-ի երեկոյան ուկրաինացիներին ուղղված ուղերձում։

«Եվ հատկապես այս երախտագիտության խոսքերը ուղղված են նրանց, ովքեր դիմադրում են Դոնեցկի մարզում ռուսական հարձակումներին. այնտեղ պարզապես դժոխք է: Ամեն օր կատաղի մարտեր են լինում։ Այնտեղ՝ Դոնեցկի մարզում հզոր պաշտպանության շնորհիվ մենք կարող ենք հարձակողական գործողություններ իրականացնել այլ ուղղություններով»,-ասել է նա։

Իր կոչում Զելենսկին նշել է Պավլովկա, Մարինկա, Պերվոմայսկոյե և Ավդիիվկա բնակավայրերը։ Ուկրաինայի զինված ուժերի նոյեմբերի 13-ի առավոտյան հաղորդման մեջ ասվում էր, որ ռուսական հարձակումները հետ են մղվել դրանցից առաջին երեքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել