Վրաստանում շուրջ 100 հազար ռուս է մնացել. Սալոմե Զուրաբիշվիլի

Ռուսաստանում մոբիլիզացիայի հայտարարությունից հետո Վրաստան է մեկնել մոտ 700 հազար քաղաքացի, որից 600 հազարը տեղափոխվել է հարևան երկրներ կամ Եվրոպա, իսկ 100 հազարը մնացել է երկրում, ասել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին

Նրա խոսքով՝ սեպտեմբերի 21-ից ավելի քան 700 հազար ռուսներ հատել են Վրաստանի հետ սահմանը։

«Այնուհետև 600 հազար ռուսներ մեկնել են, հավանաբար տարբեր երկրներ, հարևան Հայաստան, Թուրքիա և եվրոպական երկրներ։ Մնացել է մոտ 100 հազար մարդ»,- մանրամասնել է նա։

Բացի այդ, Վրաստանն ընդունել է մոտ 30 հազար ուկրաինացի փախստականների, որոնց մի մասը վերադարձել է «երբ Կիևում ամեն ինչ հանդարտվել է»։

Հոկտեմբերի վերջին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ՌԴ 112 հազար 733 քաղաքացի կա երկրում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել