Ուկրաինայի հարցով ԱՄՆ վարչակազմում տարաձայնություններ են առաջացել. NYT

ԱՄՆ-ի վարչակազմում տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի հակամարտությունը լուծելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT):

Վեճերն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների հնարավորության շուրջ են։

Պարբերականի աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահ, գեներալ Մարկ Միլին կոչ է արել ուժեղացնել ճնշումը Կիևի վրա բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու համար, քանի որ վստահ է, որ Ուկրաինայի զինված ուժերը սպառել են իրենց հարձակողական ներուժը: Այս դիրքորոշմանը դեմ են նախագահ Ջո Բայդենը և նրա խորհրդականները, որոնք կարծում են, որ ռազմական գործողությունների ցանկացած դադար հօգուտ Ռուսաստանի է:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ հակամարտությունն Ուկրաինայում կավարտվի երկրից ռուսական զորքերի դուրսբերմամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էլ խոսել էր Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորության մասին։ Նա նշել էր, որ Մոսկվայի հետ երկխոսության դուռը չի փակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել