Զելենսկի. Պուտինը կարող է հոգնել կյանքից, բայց նա հաստատ չի հոգնել պատերազմից

Վլադիմիր Պուտինը հաստատ չի հոգնել Ուկրաինայի դեմ պատերազմից. Կրեմլը շարունակում է խոսել վերջնագրերի լեզվով: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Նրանք չեն ուզում պատերազմի ավարտը։ Չնայած նրանք արդեն հոգնած են զգում իրենց։ Միայն Կրեմլը, միայն մեկ մարդ, որը ղեկավարում է Ռուսաստանի Դաշնությունը, չի հոգնել այս պատերազմից։ Նա (Պուտինը) կարող է սկզբունքորեն հոգնել կյանքից իր տարիքի պատճառով, բայց նա հաստատ չի հոգնել պատերազմից», – ասել է Զելենսկին:

Պետության ղեկավարը միաժամանակ նշել է, որ երբ Ռուսաստանի Դաշնությունն իսկապես խաղաղություն ցանկանա, այն ժամանակ նրանք դա կզգան ու կտեսնեն։

«Միայն բառերը բավարար չեն. դադարեցրեք պատերազմը, դուրս եկեք մեր տարածքից, դադարեցրեք մարդկանց սպանելը, սկսեք վերականգնել ձեր հասցրած վնասը մեր երկրին, պատասխանատվության ենթարկեք հանցագործներին… Առայժմ սրանք ընդամենը խոսքեր են», – ասում է Զելենսկին:

Նախագահը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտության մասին խոսել դեռևս անհնար է, քանի որ Պուտինը շարունակում է իր վերջնագրերն առաջ քաշել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել