Թյուրքական աշխարհն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ. Ռեջեփ Թայիփ Էրդողան

«Թյուրքական պետությունների կազմակերպության» 9-րդ գագաթնաժողովին մասնակցող համար Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևի հետ։ Մամուլի համար դռնփակ ռեժիմով անցկացված հանդիպումը տևել է 1 ժամ։ Դրանից առաջ էլ Էրդողանը հանդիպել էր Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ։ Վերջինս Թուրքիայի նախագահին էր հանձնել Ուզբեկստանի կարևորագույն պարգևներից «Բարձր մակարդակի Իմամ Բուհարի» շքանշանը։

Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից:

Հիշյալ գագաթնաժողովում ունեցած ելույթ ունենալիս Էրդողանը համառոտ անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ ասելով. «Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը դեռևս շարունակում է մնալ փխրուն՝ չնայած Ադրբեջանը հանդես է գալիս նախաձեռնություններով»։ Թուրքիայի ղեկավարը շեշտել է, որ իրենք Ադրբեջանի կողքին են նրա «խաղաղության փնտրտուքներում» ճիշտ այնպես, ինչպես եղել են Ադրբեջանի մղած պայքարում (իմա՝ Ղարաբաղում – խմբ.)։

Սամարղանդում անցկացվող գագաթնաժողովի շրջանակներում թյուրքական աշխարհին մատուցած ծառայությունների համար Թուրքիայի նախագահին հանդիսավոր արարողությամբ հանձնվել է «Թյուրքական աշխարհի բարձրագույն շքանշանը»։

Էրդողանն էլ իր ելույթում ընդգծել է, որ թյուրքական աշխարհն այսօր ավելի ուժեղ է, քան երեկ։ Խոսելով կազմակերպության անդամ երկրների հաջողությունների մասին՝ նա համառոտ անդրադարձել է նաև Արցախում Իլհամ Ալիևի կատարած աշխատանքներին։

Թուրքիայի նախագահը նշել է, որ տեսնում է, թե 2 տարում ինչ հսկայական ենթակառուցվածքային աշխատանքներ է արել իր եղբայր Ալիևը Ղարաբաղում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել